ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան Abrams տանկը խոցած ՌԴ զինվորականները 10 մլն ռուբլի պարգևավճար կստանան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան Abrams տանկը խոցած ՌԴ զինվորականին խոստացված 10 մլն ռուբլի պարգևավճարը կուղարկվի մոտ ժամանակներս։ Այս մասին «ՎԿոնտակե»-ում հայտնել է դերասան և ռեժիսոր Իվան Օխլոբիստինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Շնորհավորում եմ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ տղաներին  առաջին Abrams-ի կապակցությամբ: Հերոսներին առաջիկայում կուղարկվի 10 միլիոն ռուբլի։ Հիանալի օր, արդար մրցանակ»,- գրել է նա։

Ավելի վաղ Օխլոբիստինը հայտարարել էր 10 միլիոն ռուբլու պարգևավճար յուրաքանչյուր խոցված Abrams-ի համար։

Խերսոնի նահանգապետ Վլադիմիր Սալդոն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողների կողմից Ավդեևվկայի ուղղությամբ Abrams տանկի ոչնչացման մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular