ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան զինվորականները տեսականորեն կարող են մասնակցել Ուկրաինայի տարածքում «հատուկ գործողությունների». Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմտյան զինվորականները տեսականորեն կարող են մասնակցել Ուկրաինայի տարածքում «հատուկ գործողությունների»՝ առանց ռազմական գործողությունների ներգրավվելու, ֆրանսիացի խորհրդարանականների առջև ելույթում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, գրում է dw.com-ը։

Նրա խոսքով` անհրաժեշտ է «դիտարկել Ուկրաինային աջակցության նոր ձևեր, որոնք կարող են ուղղված լինել կոնկրետ կարիքներին»։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ նման կարիքները կարող են ներառել կիբեր պաշտպանությունը, Ուկրաինայում զենքի արտադրությունը և ականազերծումը։

«Որոշ դեպքերում նման գործողությունները կարող են պահանջել (արևմտյան զինվորականների - Խմբ.) ներկայություն ուկրաինական տարածքում՝ առանց պատերազմին մասնակցելու շեմը անցնելու», - նշել է Սեժուրնեն։

Նա նաև ասել է, որ հաշվի առնելով ռուսական հարձակումները և այն ապակայունացումը, որը նրանք առաջացնում են Եվրոպայում, «Ուկրաինային աջակցությունը պետք է մեծանա»:

Նշենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ փետրվարի 26-ին, չէր բացառել, որ արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա։ Լեհաստանն ու Շվեդիան, ինչպես նաև ԱՄՆ-ն Սլովակիան, Չեխիան և Հունգարիան արդեն իսկ մերժել են այս գաղափարը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մարտական ստորաբաժանումներ տեղակայելու ծրագրեր չունեն։

Կրեմլը զգուշացրել է, որ եթե Արևմուտքը զորքեր ուղարկի Ուկրաինա, դաշինքի հետ հակամարտությունն անխուսափելի կլինի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular