ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբողջ գյուղով երկրորդ ադրբեջանցուն ենք փնտրում․ ի՞նչ է կատարվում Տեղ համայնքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր վաղ առավոտյան Սյունիքի մարզի Տեղ համայնքում երկու ադրբեջանցիներ հատել են սահմանը և հայտնվել հայկական կողմում։ Նրանցից մեկին, մեր տեղեկություններով, գյուղի բնակիչները բռնել են, մյուսը հասցրել է փախչել։  

Համայնքի վարչական ղեկավար Դավիթ Ղուլունցը MediaHub-ի հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունները, սակայն խնդրեց մանրամասները ՊՆ-ից ճշտել։

Մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ գյուղացիները ադրբեջանցուն բռնելուց հետո դիմել են պատկան մարմիններին։

Գյուղացիներից մեկն էլ մեզ տեղեկացրեց, որ հենց իրենց արտ են մտել ադրբեջանցիները։ 

«Հիմա ամբողջ գյուղով երկրորդ ադրբեջանցուն ենք փնտրում, բայց խուճապ չկա»,- հավաստիացրեց նա։

MediaHub-ը հաջորդիվ կներկայացնի մանրամասները:

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular