Տաթեւիկ Ադումյանը ՝ կեղծ ֆան էջեր պահելու լուրերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLife.panorama.am-ը գրում է.
Համաշխարհային արտիստները ունեն երկրպագուների մեծ բանակ, որոնք շատ ժամանակ իրենց սերն արտահայտելու միջոց են ընտրում համացանցը՝ սիրելի արտիստների անուններով համացանցում էջեր են բացում ու անդադար նրանց սեր խոստովանում: Այս երեւույթի վերաբերյալ համացանցում հրապարակում է հայտնվել, որի հեղինակի համոզմամբ՝ մի շարք հայտնիներ անձամբ են ֆան էջերը բացում, իրենց սեր խոստովանում եւ դրանք ղեկավարում, անգամ տեղադրում այնպիսի լուսանկարներ, որոնք դեռեւս չեն հրապարակվել պաշտոնական էջում:
Հրապարակման մեջ առանձնացված էին Կարեն Ասլանյանի, Անահիտ Սաքանյանի, Իջինի եւ Տաթեւիկ Ադումյանի անունները:
Հրապարակման մեջ առանձնացված էին Կարեն Ասլանյանի, Անահիտ Սաքանյանի, Իջինի եւ Տաթեւիկ Ադումյանի անունները:
Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց զրուցել Տաթեւիկ Ադումյանի հետ, ով ունի ֆան էջերի հսկայական քանակ: Մեզ հետ զրույցում դերասանուհին շեշտեց՝ երբեք չի մտածել կեղծ ֆան էջ բացելու մասին.
«Իրականում շատ ծիծաղելի է նման բան մտածելը: Բոլորին հայտնեմ, որ կան բազմաթիվ ֆան էջեր, որոնց ակտիվիստների հետ անձամբ եմ շփվում, գիտեմ բոլորի անունները, նրանց պարբերաբար անդրադառնում եմ իմ ուղիղ հեռարձակումների ժամանակ, որոշներին էլ նույնիսկ հանդիպում եմ, այսինքն՝ նրանք ռեալ մարդիկ են: Ինչ վերաբերվում է լուսանկարներին, որոնք հնարավոր է իմ էջում հրապարակված չեն, բայց ֆան էջերում բացառիկ կարգով կան, նշեմ, որ հաճախ ինքս կամ իմ ընկերներն են ֆաներին տրամադրում իմ չհրապարակված լուսանկարները: Պետք է հասկանալ, որ կան երկրպագուներ, որոնք շատ ուժեղ են սիրում արտիստին, ու ես էլ ունեմ այդպիսի երկրպագուներ: Հավատացեք՝ իմ կողմից սխալ է մարդկանց խնդրանքը մերժել ու բացառիկ լուսանկարներ չտրամադրել, չէ որ, նրանք դրանից ուրախանում են, իսկ, եթե ես կարող եմ նման փոքր բանով նրանց ուրախություն պատճառել, ուրեմն ես դա կանեմ»,- նշեց Տաթեւիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: