ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին, ուստի հրաժարվում եմ ցուցմունք տալուց․ Նարեկ Մալյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով:

Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից սիրելի իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին:

Նախևառաջ, ցանկանում եմ հրապարակային պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝

ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին.

ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Մալյանը ընդգծելով, որ իրավական համակարգը ընդդիմադիր պարագայում բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերում,  քան իշխանական գործիչների։

«Կալանավորվածների և չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են:

Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է։

Քանի որ այս դահլիճում իրավաբանությունը տեղ չունի, այսուհետև «դատավարության» հետագա ընթացքում իմ վարքը, հայտարարությունները կլինեն բացառապես քաղաքական տիրույթում»,-նշեց Մալյանը՝ հայտարարելով, որ հրաժարվում է իրեն առաջադրած մեղադրանքի շրջանակներում ցուցմունք տալուց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular