ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օվերկլոկերի համաշխարհային օր (անգլերեն overclocking բառից, որը ենթադրում է համակարգչի տակտային հաճախականության ավելացման գործընթաց, որը բերում է համակարգչի աշխատանքի արագացման և նրա արտադրողունակության աճի)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2008-նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի կողմնակիցներն ամեն օր հանրահավաքներ են կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում, համոզմունք է հայտնել, որ իշխանությունները չեն համարձակվի ուժ կիրառել ցուցարարների դեմ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1288- Շոտլանդիայում հայտարարել են, որ այդ օրվա ընթացքում կանայք կարող են տղամարդկանց առաջարկություն անել։

1504- Քրիստափոր Կոլումբոսն օգտագործել է լուսնի խավարումը վախեցնելու համար Յամայկայի թշնամաբար տրամադրված բնիկ հնդկացիներին։

1696 —Պետրոս 1-ինը ժամանել է Վորոնեժ, որպեսզի անձամբ ղեկավարի Ազով քաղաքի վրա հարձակման համար նախատեսվող նավերի կառուցումը։

1720 —Շվեդիայի թագուհի Ուլրիկա Էլեանորան հրաժարվել է գահից ի օգուտ իր ամուսնու՝ Լանդգրաֆ Ֆրիֆրիխ Հասսեն-Կասսելսկու։

1732 —վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, փորագրիչ, վարպետ-կահույքագործ Անդրե-Շարլ Բուլը։

1784 —ծնվել է գերմանացի ճարտարապետ, նկարիչ, գրող, նեոհունական ոճի հիմնադիր Լեո ֆոն Կլենցեն։

1792- ծնվել է իտալացի կոմպոզիտոր՝ «Սևիլյան սափրիչ» օպերայի հեղինակ Ջոակինո Ռոսսինին։

1840 —ծնվել է ամերիկացի ինժիներ, ժամանակակից սուզանավերի կառուցվածքի ստեղծող Ջոն Ֆիլիպ Հոլլանդը։

1880 —ավարտվել է Ալպերով անցնող Հոտարդ թունելի շինարարությունը, որը կապել է Իտալիան Շվեյցարիայի հետ։

1888 —ամերիկացի ինժիներ Հերման Հոլլանդը ստեղծել է տաբուլյատորը, առաջին էլեկտրական հաշվիչ մեքենան։

1904-ծնվել է ամերիկացի դիրիժոր, շեփորահար, ջազի և սվինգի ամերիկյան լեգենդ Գլեն Միլլերը։

1908 —վախճանվել է ամերիկյան շերիֆ Պետ Հարրետը, որը հանրաճանաչ է դարձել նրանով, որ 1881 թվականին գնդակահարել է հանրահայտ հանցագործ Փոքրիկ Բիլլիին։

1936 —Նիլս Բորն առաջարկել է ատոմի միջուկի կառուցվածքի վարկածը։

1952 —ձևավոր չմշկավազքի վարպետ Դիկ Բատտոնը հինգերորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

1952 —ծնվել է սովետական դահուկորդուհի Ռաիսա Սմետանինան, որը բազմակի օլիմպիական չեմպիոն է։

1956- Պակիստանը դարձել է հանրապետություն։

1960 —հզոր երկրաշարժը 15 վայրկյանի ընթացքում ավերել է Մարոկկոյի Ագադիր բնակավայրը, որի արդյունքում զոհվել է բնակավայրի բնակչության մեկ երրորդը՝ 15 հազար մարդ։

 1996 —Պերուի Արեկիպոյ տարածքում վթարվել է  Boeing 737 ինքնաթիռը, որը Պերուի պատմության մեջ ամենախոշոր ավիացիոն վթարն է, զոհվել է 123 մարդ։

2000 —Չեչնիայի 776 բարձրունքում սկսվել է ճակատամարտ, որի ժամանակ 90 պսկովյան դեսանտնիկներ դիմակայել են մոտ 2 000 չեչեն գրոհայինների, 90 դեսանտնիկներից կենդանի են մնացել վեցը։

2004 —Հաիթիում ժան-Բերտրան Արիստիդայի գահընկեցությունից հետո նախագահի պաշտոնակատար է դարձել Հաիթիի Գերագույն դատարանի դատավոր Բոնիֆաս Ալեքսանդրը։

2008-վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջանեթ Կագանը։

2020-ԱՄՆ-ում առաջին մարդ է մահացել կորոնավիրուսով վարակվելու հետևանքով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular