ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ ու հրմշտոց՝ Նոր Նորքում բնակիչների ու ոստիկանների միջև. փորձում են քանդել ապօրինի շինությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքում։ Քաղաքացիները բողոքել են, ժամանել են ոստիկանական զորքեր և քաղաքապետարանի աշխատակիցներ: Քաղաքացիները մասնավորապես նշել են, որ իրենց 2 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար, ընդ որում, տեղեկացրել են միայն բանավոր՝ ոչ մի գրավոր ծանուցում չի եղել:

Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:

Այս մասին գրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

Դեպքի վայրում գտնվող Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասել է, որ անգամ Երևանի ավագանու անդամներին անգամ հնարավորություն չի տրվում դիմել գործադիր իշխանությանը, որպեսզի արագ իրականացնեն քանդման աշխատանքները, որ քաղաքացիները չհասցնեն դիմել դատարան, բոլոր իրավունքները խախտվում են:

Քաղաքապետարանի աշխատակիցները ավագանու ընդդիմադիր անդամներին տրամադրեցին որոշումը, որն ընդունվել է այսօր՝ 29.02.2029թ․:

Քաղաքացիներից մեկը նշեց , որ 25 տարի այդ տարածքում է բնակվում և անգամ տույժեր ու տուգանքներ է մուծել, բազմիցս դիմել են շինության օրինականացման համար, սակայն ապարդյուն:

Ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց, քանի որ քաղաքացիները փորձում էին խոչընդոտել քանդման աշխատանքներին։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular