ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դու չես կարող հերքել երկրի ծնունդը, այս իմաստով Անկախության հռչակագիրը փոփոխելի չէ․ Արամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի հավաքական արժանապատվության փաստաթուղթն է։

Այս մասին «Անկախության հռչակագրի կարևորությունը» համաժողովի  ժամանակ ասաց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Եթե մեկը խնդիր է դրել այս փաստաթղթի հետ փոփոխություններ կատարել կամ հանել, դա նշանակում է կպնել մեր ազգային արժանապատվությանը։ Փաստաթուղթը և՛ պատմական առումով է հուշարձան, և՛ իրավաբանական առումով։ Գերագույն խորհուրդը 5 տարվա ընթացքում ընդունել է 1,169 օրենք և որոշում։ Հռչակագիրը միակն է, որ ո՛չ որոշում է, ո՛չ օրենք։

Ճիշտ է իրավաբանական այդպիսի տերմին չկա, բայց այն ծննդական է, կոնդակ է երկիր ստեղծելու մասին, այդ է նրա ունիկալությունը, մեխը ու անփոփոխելի լինելը։ Քանի որ այն սովորական իրավական ակտ չէ, սովորական իրավական ակտով փոփոխելի չէ։ Դու չես կարող հերքել երկրի ծնունդը, չես կարող այլ օրենսդրական ակտերով բեկանել երկրի ծնունդը կամ կայացումը»,- ասաց նա։

Արամ Մանուկյանի խոսքով Անկախության հռչակագիրը ունիկալ է նաև նրանով, որ ընդունվեց Խորհրդային Միության գոյության պայմաններում։

«Հռչակագրի ընդունումից դեռ տարիուկես հետո ԽՍՀՄ-ը կար։ Լինելով երազային փաստաթուղթ, բացարձակ այն հողեղեն է, բացարձակ պրակտիկ է։ Չկա մի կետ նրա մեջ, որը չի կատարվել։ Անկախության հռչակագիրը լուծեց պատմական 3 խնդիր՝ ծնունդը, ապահարզանը Սովետական միության հետ ու կազմեց Հայաստանի զարգացման հեռանկարը։

Մյուս յուրահատկությունը, որը տրված չէր ոչ մի այլ քաղաքական փաստաթղթի այն է, որ ընդունվել է գերկոնսեսուսային պայմաններում։ Ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական կերպար չի քննադատել այս փաստաթուղթը։ Հենց սրա մեջ էր այս փաստաթղթի ընդունման գաղափարախոսությունը»,- նշեց Արամ Մանուկյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular