ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիբանանի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ. Al Mayadeen

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Քաֆրա բնակավայրի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen-ը։

Ըստ լրատվամիջոցի թղթակցի տեղեկատվության՝ նաև բնակիչների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ են ստացվել հարևան Սիդդիքին ավանից, որը գնդակոծության է ենթարկվել երկու ժամ շարունակ։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ավելի քան 4 ամիսների ընթացքում, Al Mayadeen-ի տվյալներով, իսրայելական հարվածներից առնվազն 286 մարդ է զոհվել Լիբանանի հարավի քաղաքներում և գյուղերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular