ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի և Փաշինյանի համատեղ «օպերացիան». ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության կրճատման գործընթաց է սկսվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնցում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Բանաձևում նաև առաջարկվում է ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

Սա թերևս նմանատիպ առաջին բանաձև չէ, որն ընդունվում է ԵԽ-ի կամ առանձին երկրների մակարդակով: Դիցուք՝ թեև Ֆրանսիական Սենատն ընդունել է նմանատիպ բանաձև, նախագահ Մակրոնը հայտարարում է, որ պատժամիջոցները կարող են խանգարել խաղաղ գործընթացին և պետք է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ: Ինչ վերաբերվում է էներգետիկ համագործակցության կասեցմանը, ապա դժվար թե ԵՄ-ն կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Ավելին՝ նման որոշման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որն առկա չէ: Օրինակ, Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի կարծիքով՝ Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության էներգետիկ անկախության պահպանման համար։ Ադրբեջանն առանցքային երկիր է, առանց որի Եվրոպան չի կարող ունենալ էներգետիկ անկախություն:

Սակայն, ամենակարևորն ընդունված բանաձևերում՝ հայ-թուրքական սահմանին դիտորդներ տեղակայելու կոչն էր: Ինչպես գիտենք՝ այդ սահմանն այսօր հսկում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որի՝ Հայաստանից դուրս բերման անհրաժեշտության մասին պարբերաբար շշուկով արտահայտվում են ՔՊ ներկայացուցիչները: Այն, որ Հայաստանի իշխանությունները Արևմուտքի հորդորներով իսկապես ցանկանում են իրականացնել նման ծրագիր, նորություն չէ, այդ մասին ակնարկել է անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։  2023 թվականին  «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է հետևյալը՝  «Ես գիտեմ, որ, օրինակ, հայերին նրանք (ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները – խմբ.) ազդանշան են ուղարկում, թե եկեք վռնդեք ռուսներին և սահմանապահներին... և հեռացրեք ռազմաբազան, մենք կօգնենք ձեզ ապահովել անվտանգությունը: Բացահայտ սադրանք է»:  Իր հերթին,  Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին օրեր առաջ տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում։ Այսինքն՝ քննարկվում է ռազմակայանը ՀՀ-ից դուրս բերելու հարցը։ Ավելի վաղ, 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը, նշել էր, որ Հայաստանը ներկայումս նման հարց չի քննարկում, սակայն միևնույն ժամանակ դժգոհել էր ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունից:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի մերկացումը և ռուսական ռազմաբազայի դուրս բերումը՝ դժվար չէ կռահել: Թուրքիան շատ ավելի լայն հնարավորություններ կստանա՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, եթե վերացվի ռուսական գործոնը, որն այսօր այդ հարցում որոշակի զսպիչ դեր է խաղում: Իր հերթին, կասկածից վեր է, որ Ադրբեջանն  անարգելք իրականացնելու է կանխարգելիչ «հակաահաբեկչական» գործողություններ, այդ թվում` Հայաստանի տարածքում:  Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ սխալ աշխարհաքաղաքական խաղադրույք են անում՝ փորձելով դուրս բերել Հայաստանից ռեալ անվտանգության երաշխավոր հանդիսացող 102-րդ բազան, և այն փոխարինել հեռադիտակներով զինված, դե յուրե որևէ գործնական լծակներ չունեցող և Թուրքիայի հետ տարատեսակ էներգետիկ պրոյեկտներով փոխկապակցված Արևմուտքի ներկայացուցիչներով...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular