ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար՝ Արմավիրում․ «Mercedes»-ը բախվել է քարերին ու հայտնվել դաշտում, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաներում Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Արայիկ Ն․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով Արայիկ Ն․-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular