ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ներքին Հանդի հրամանատարությունը խելացի վարվեր, չորս զոհ չէինք ունենա. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում փաստորեն կարելի էր նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո բանավոր հրահանգ տալ ու ասել՝ զորքերը հետ քաշեք մինչև ՀՀ սահման, երբ պայմանավորվածություն կար զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտվել են։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Վերջինս ընդգծեց, որ յուրաքանչյուր այդպիսի հատված հետագայում հիմք էր հանդիսանալու սահմանագծման ու սահմանազատման համար։

«Զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ պայմանագրի համաձայն են ռուս սահմանապահները գտնվում Սյունիքում։ Եթե չկա այսպիսի պայմանագիր, դա նշանակում է, որ երբ եղել է անհրաժեշտություն, ՀՀ իշխանությունները, երբ նեղն են ընկել, բանավոր ասել են՝ գնացեք, տեղակայվեք։ Այս քննարկումները եղան այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ռուս սահմանապահները կանխել են կամ թույլ չեն տվել, որ եվրոպական դիտորդները հայտնվեն այնտեղ։ Այսօր դեմ առ դեմ կանգնած են Ադրբեջանի ԶՈւ-ի ու ՀՀ-ի ԶՈւ ստորաբաժանումները։ Ստորաբաժանումների միջև ցանկացած սադրանք կանխելը, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը մեր ԶՈւ-ի գործառույթն է։ Եթե տեղի հրամանատարությունը խելացի կերպով վարվեր, 4 զոհ չէինք ունենա։ Ու ամենակարևորը, որ այդ գործողությունից հետո որևէ հակագործողություն չեղավ»,- ասաց Օհանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular