ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիտեք այս ֆիլմը եւ իմացեք հայ ժողովրդի պատմությունը». Քիմ Քարդաշյանը՝ Ցեղասպանության մասին կինոնկարի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հոլիվուդյան աստղերի շարքին միացել է Քիմ Քարդաշյանը, ով Twitter-ի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի մասին:

«Ես այնքան հպարտանում եմ «Խոստում» ֆիլմով: Խնդրում եմ, դիտեք այն եւ տեղեկացեք, վերջապես, հայ ժողովրդի պատմությանը»,-գրել է Քիմն իր միկրոբլոգում:

#KeepThePromise հեշթեգն այս օրերին գերիշխում է սոցցանցերում: Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայից առաջ մի շարք աստղեր իրենց աջակցությունն են հայտնել դրա հանրայնացմանը:

Այսպես, ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել ՇերըԷլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր ՍթալոնենԲարբարա ՍթրեյզանդըԱնդրե Աղասին: «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաեւ դերասան Ռայան Գոսլինգը:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular