ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը, որն Իսրայելին դատապարտում էր Գազայում հարձակման և մարդկային զոհերի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական երկրներին չի հաջողվել աջակցություն ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության համար, որում Իսրայելի զինվորականները մեղադրվում են Գազա քաղաքում սննդամթերքի և այլ մարդասիրական օգնության սպասող մարդկանց վրա կրակելու և 100-ից ավելի զոհի համար, գրում է The Times of Israel-ը:

ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը Անվտանգության խորհրդի արտակարգ փակ նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ խորհրդի 15 անդամներից 14-ը պաշտպանել են Ալժիրի կողմից ներկայացված հայտարարությունը։ Դեմ է արտահայտվել միայն ԱՄՆ-ն։

Իր հերթին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը Վաշինգտոնի քայլը բացատրել է այսպես. «Մենք չունենք բոլոր փաստերը, ահա թե որն է խնդիրը»:

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազա քաղաքի հարավ-արևմուտքում մարդասիրական օգնության բաշխմանն սպասող մարդկանց խմբի վրա հարձակվել են իսրայելական ուժերը, զոհվել է 112 մարդ, վիրավորվել՝ 760 մարդ։

Իսրայելը հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է հրմշտոցի ժամանակ և բեռնատարների տակ ընկնելու հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելական զորքերը, որոնք հսկում էին տարածքը, նախազգուշական կրակոցներ են արձակել ամբոխի ուղղությամբ, քանի որ իրենց վտանգված են զգացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular