ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյունխենի օպերայի բեմում փայլել է աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Բավարիայի պետական օպերային թատրոնում տեղի է ունեցել Պ. Ի. Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի պրեմիերան՝ ավստրալացի ռեժիսոր Բենեդիկտ Էնդրյուսի և դիրիժոր Ազիզ Շոխակիմովի բեմադրությամբ:

Հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանը փայլուն ելույթ է ունեցել Մյունխենի օպերայի բեմում՝ կատարելով Լիզայի դերերգը:

Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում։ Ավարտել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիան։ Նա Վիլնյուսի քաղաքային օպերայի հիմնադիրներից մեկն է, Լիտվայի «Ոսկե բեմական խաչ» բարձրագույն թատերական մրցանակի կրկնակի դափնեկիր: 2016 և 2019 թվականներին արժանացել է Միջազգային օպերային մրցանակի (Լոնդոն):

Նշենք, որ Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի հանրահայտ սոպրանո Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular