ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ածուխ մատակարարող ընկերությունը ՊՆ-ին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել. Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել

ԻՐԱՎՈՒՆՔ

2016 թվականին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016թ. 3-րդ եռամսյակում ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել:

Պայմանագիրը կնքելուց հետո ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ածուխ ապրանքատեսակի ձեռքբերման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ կառավարության թիվ 168-Ն որոշման պահանջներն ապահովելու նպատակով գնման գործընթացը նախաձեռնող մարմնին՝ ՀՀ ՊՆ-ին է ներկայացրել նախկինում նմանատիպ գործունեություն ծավալելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ ուսումնասիորւթյամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու վերաբերյալ տեղեկություններ, 2017 թվականի ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular