ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ Արջահովիտ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը եւ խոտածածկույթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 2-ին, ժամը 14։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ։ Հայտնում են ՆԳՆ  փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող չշահագործվող անասնագոմում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։23-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 80 քմ) կառուցատարրերը և խոտածածկույթ (մոտ 2000 քմ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular