Երևանի քաղաքապետարանի արձագանքը չուշացավ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՕրերս մամուլում հրապարակվել էր 13 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի և Աննա Ասլանյանի սոցիալական վիճակի և երեխաների առողջական խնդիրների մասին նյութ: Հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանի արձագանքը չուշացավ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, սոցիալական ապահովության վարչությունների և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները այցելել են Շաբոյանների ընտանիքին տրամադրել նյութական և պարենային աջակցություն:
Երեխաները առողջական խնդիրների կարգավորման նպատակով հաշվառվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որտեղ նրանց ցուցաբերվել է մասնագիտական բժշկական օգնություն, երեխաները ներկայումս գտնվում են բժիշկների ուշադրության կենտրոնում: