ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ լուրջ է․ Չավին՝ Պեդրիի և Դե Յոնգի վնասվածքների մասին

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Աթլետիկի» դեմ խաղում (0:0) վնասվածք ստացած կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգի ու Պեդրիի վիճակի մասին։

Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել հանդիպման առաջին խաղակեսում։

«Ցավոք, իրավիճակը լավ չէ։ Ամեն ինչ լուրջ է։ Ցավալի է, կարծում եմ, որ նրանք անորոշ ժամանակով շարքից դուրս են մնացել», — Չավիի խոսքն է մեջբերել AS-ը:

2023/24 մրցաշրջանում 26-ամյա դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, 21-ամյա Պեդրին 23 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular