ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Ժողովուրդը կցանկանա պարզել դա». Վոդոլացկին Հայաստանի համար ուկրաինական սցենար է կանխատեսել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nsn.fm-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ալիքով է բարձրացել և նրա բողոքական բնույթը պահանջում է ինչ-որ գործողություն, նա չի կարող տեղում նստել, ուստի Հայաստանում զարգացող իրադարձությունները կարող են կրկնել Ուկրաինայի ճակատագիրը: Այդ մասին NSN-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր իր երկրի Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին։ Նրա խոսքով, Երևանը պատրաստ է եվրաինտեգրման ճանապարհով գնալ։ Վոդոլացկին Հայաստանի նման որոշման մեջ տեսնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը: «Հայաստանի ղեկավարությունը Հայաստանի ժողովուրդը չէ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի մարդն է, որին նա բարձրացրել ու պաշտոնի է դրել, ուրեմն Սիմոնյանը կասի այն, ինչ իրեն ասեն ասել։ Փաշինյանն էլ ասում է միայն այն, ինչ իրեն են ասել, նրան ոսկու սարեր են խոստացել, ուստի էլ նա որոշել է միանգամից երկու աթոռի վրա նստել: Ես նույնիսկ չգիտեմ, թե հայ ժողովուրդն ինչպես կարձագանքի այս ամենին հաշվի առնելով այն, որ շատ հայեր ապրում են Ռուսաստանում, ոմանք ունեն Ռուսաստանում ապրող բարեկամներ, շփումներ, ընկերություն, ընտանեկան բիզնեսներ և շատ ավելին ինչը կապում է Ռուսաստանն ու Հայաստանը։ ԵՄ-ին անդամակցելով այլ հարաբերություններ կլինեն երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ։ Դրա պատճառով Հայաստանը շատ բան կկորցնի»,- ասել է NSN-ի զրուցակիցը։

«Փաշինյանը եկել է բողոքի ալիքով, նրա բողոքական բնույթը պահանջում է ինչ-որ գործողություն, նա չի կարող հանգիստ նստել, ուստի այն իրադարձությունները, որոնք կզարգանան Հայաստանում, ցավոք, կարող են կրկնել Ուկրաինայում եղածը։ Սա շատ վատ է մեզ համար, քանի որ Հայաստանի հետ ունենք երկարաժամկետ պայմանագրեր ու համաձայնագրեր։ Փաշինյանի ու Սիմոնյանի պատճառով այդ ամենն աղբարկղ նետելը սխալ է և անարդյունավետ։ Կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը նույնպես կցանկանա հասկանալ այն իրավիճակը, որը հիմա առկա է, որպեսզի բացասական հետևանքները կանխվեն»,- նշել է Վոդոլացկին։

«Մենք չենք կարող ազդել այս իրավիճակի վրա։ Կա Հայաստանի ղեկավար, նա է նման որոշում կայացնում, նույնը ինչը ժամանակին արեց Պորոշենկոն ստորագրելով ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը։ Սրանից հետո անգլո-սաքսոնները նրան մղեցին եղբայրասպան պատերազմի։ Նույնը կլինի Փաշինյանի հետ: Մենք կարող ենք աշխատել միայն դիվանագիտական ​​խողովակներով, համոզելով, որ դա կվնասի Հայաստանին»,- եզրափակել է Վոդոլացկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular