Երեւանում Լիբանանի 24-ամյա քաղաքացին նետվել է շենքի 7-րդ հարկից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNEWS.am-ը գրում է.
Երեւանի Սոսե փողոցի բազմաբնակարան շենքերից մեկից ապրիլի 12-ին, նախնական տվյալներով, 24-ամյա մի տղամարդ է նետվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ահազանգը ստացվել է 20:25-ի սահմաններում, երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն 22:30-ին ուշքի չգալով մահացել է:
Ոստիկանության տեղեկություններով` 7-րդ հարկից իրեն նետած երիտասարդը Լիբանանի քաղաքացի է: