19 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում նույնիսկ սիրելի կանանց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏղամարդու դավաճանության պատճառով կնոջ ինքնագնահատականն ընկնում է և նա սկսում է կորցնել ինքնավստահությունը։ Կանանց միշտ հետաքրքրում է, թե ինչու են իրենց դավաճանել։ Ընդ որում` տարածված կարծիք կա, որ դավաճանում են, գրեթե, բոլոր տղամարդիկ։
Marketium-ը գրում է, որ հնարավոր է, որ դա պայմանավորված լինի կնոջ անխնամ տեսքով, տղամարդուն ձանձրացնելով և այլ պատճառներով։ Տարբերակներ շատ կան, սակայն տղամարդիկ դավաճանում են նույնիսկ իրենց սիրելի կանանց։ Հոգեբանները դրա համար ներկայացնում են հետևյալ պատճառները․
1. Նա սիրում է սիրախաղի գործընթացն ու պատրաստ էդավաճանել սիրելի կնոջը նոր տպավորություններ ստանալու համար։
2. Նա սովոր է խաբել կնոջը։ Նա ստում է ամեն պատճառով, դրա հետևանքով էլ սկսում է դավաճանել ու թաքցնել դա։ Նա փորձում է պարզել, թե որքան ժամանակ կկարողանա կնոջից թաքցնել ճշմարտությունը։
3. Նա փորձում է ապացուցել իր տղամարդկությունն ու դավաճանում է, որպեսզի ցույց տա, որ դեռ ցանկալի է այլ կանանց համար։
4. Նա փորձում է կրկնել իր զգացմունքները։ Դավաճանելու շնորհիվ ցանկանում է կրկին զգալ այն, ինչ ձեր հարաբերությունների սկզբում էր զգացել։
5. Նա վախենում է լուրջ հարաբերություններից, այդ պատճառով էլ բազմաթիվ կանանց հետ է հանդիպում ու դավաճանում է նրանց։
6. Նա նոր ծանոթություններ է փնտրում։ Տղամարդիկ հազվադեպ են հրաժարվում նոր ծանոթություններից, նույնիսկ, եթե սիրում են ինչ-որ կնոջ։
7. Նա շատ թույլ է, որպեսզի ասի «Ոչ»։ Նա չի կարողանում մերժել այն կանանց, որոնք գայթակղում են իրեն։
8. Նա ցանկանում է իշխանություն ունենալ ու ցույց տալ իր առավելությունը։ Նա վստահ է, որ կարող է թույլ տալ իրեն «դավաճանել»:
9. Նա դեռ չի հասունացել, որպեսզի հասկանա, որ կյանքը մեկի հետ է պետք կապել։ Նա չի գիտակցում, որ դավաճանելով՝ վիրավորում է կնոջը։
10. Նա սիրում է նորություններ փորձել։ Հնարավոր է, որ նա ձանձրանում է և այլ տպավորություններ է փնտրում։
11. Նա զգացմունքային անկայունություն ունի ու փորձում է իր զգացմունքները դավաճանության միջոցով արտահայտել։ Այդպիսով նա վրեժ է լուծում կնոջ սխալների համար։
12. Նա չի տարբերում սերն ու կիրքը։ Նա միայն կենդանական բնազդներով է առաջնորդվում։
13. Նա խնդիր չի տեսնում դավաճանության մեջ։ Նա անհարմարություն է զգում երկարատև հարաբերություններում ու չի կարողանում հոգ տանել ինչ–որ մեկի մասին։
14. Նա չի զգում, որ իրեն գնահատում են։ Այդ պատճառով էլ այլ կնոջ գրկում է դա փնտրում։
15. Նա փորձում է մարմնական կապ պաշտպանել։ Այսպիսի տղամարդիկ կարծում են, որ հարաբերություններն առանց ինտիմ կյանքի չեն կարող երջանիկ լինել։ Կնոջ համար լավագույնը լինելը նրանց մոտիվացնում է։ Նրանք կարծում են, որ այլ կնոջ հետ ավելի լավ ինտիմ կյանք կարող են ունենալ։
16. Նա վստահ է, որ իրեն չեն լքի, քանի որ իրենից լավին չեն գտնի։
17. Նա գինովցած էր կամ պարզապես չէր հասկանում, թե ինչ է կատարվում։
18. Նա չափից շատ բան է պահանջում կնոջից։ Իհարկե, բնական է, որ տղամարդն ինչ-որ սպասելիքներ ունի իր կնոջից, սակայն նա չափն անցնում է և չի գոհանում։
19. Նա չի կառավարում իր ցանկություններն ու չի կարողանում միայն մեկովբավարարվել։ Այս դեպում նա լուրջ բուժման կարիք ունի։