ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որը Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն իր Սահմանադրությամբ ամրագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքը։ Նախկինում այս առաջարկը հավանության էր արժանացել երկրի Սենատի և Ազգային ժողովի կողմից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը անվանել է ազգային հպարտություն և ազդակ ամբողջ աշխարհին։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը սա անվանել է «հիմնարար քայլ, որը կմնա պատմության մեջ»:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակիչների մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում քվեարկությունից հետո Վատիկանը կրկին դեմ է արտահայտվել աբորտներին և հայտարարել, որ «չի կարող լինել մարդու կյանքը խլելու «իրավունք»»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular