ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են զինադադարի հիմնական կետերը. EFE

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի իշխանությունները և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնության են եկել զինադադարի և պատանդների փոխանակման մասին նոր համաձայնագրի հիմնական կետերի շուրջ։ Այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Գործակալության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են զինադադար սահմանել 40 օր ժամկետով։ Այս ընթացքում 40 իսրայելցի պատանդներ, այդ թվում՝ 60-ն անց կանայք, երեխաներ և տղամարդիկ, պետք է ազատ արձակվեն՝ իսրայելական բանտերից 404 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից։ Իսրայելը հայտնել է 1,4 հազար զոհի մասին, Պաղեստինի իշխանությունները զոհերի թիվը գնահատում են ավելի քան 30 հազար: Փետրվարին հակամարտող կողմերը, ինչպես նաև Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու զինադադարը: Axios-ը գրել էր, որ սպասվում էր 400 պաղեստինցիների փոխանակում 40 պատանդների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular