ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԱԳ նախարարն արտակարգ խորհրդակցության համար մեկնել է Սաուդյան Արաբիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազայի հատվածի ճգնաժամի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստին մասնակցելու համար Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի Թեհրանից մեկնել է Ջիդդա, հայտնում է Tasnim-ը։

Իրանը Պաղեստինում ճգնաժամային իրավիճակը կարգավորելու և Գազայի բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով ԻՀԿ-ի նախարարների մակարդակով արտակարգ նիստ հրավիրելու առաջարկի նախաձեռնողներից է։

Ամիր Աբդոլլահյանը պատրաստվում է ելույթ ունենալ Ջիդայում կայանալիք համաժողովում, որտեղ գտնվում է ԻՀԿ-ի կենտրոնակայանը, և առաջարկել Պաղեստինին օգնություն տրամադրելու, Գազայի ճգնաժամը լուծելու և Իսրայելի հարձակումն անհապաղ դադարեցնելու մասին ծրագրեր:

Ջիդդա մեկնելուց առաջ իրանցի դիվանագետը հանդիպել է Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլլահ բին Սաուդ ալ-Անզիի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular