ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կդառնա երկկողմ համագործակցության զարգացման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարելի է ասել Հայաստանից երիտասարդներին և ընդհանրապես հանրապետության ժողովրդին Երևանի հետ հարաբերությունների այս բուռն շրջանում, Զախարովան նշել էց, որ նրանք՝ երիտասարդներն ունեն բազմաթիվ բաց և անկեղծ ցանկություններ Համաշխարհային երիտասարդական փառատոնում։

«Ես չեմ ասում Հայաստանից երիտասարդներին, այլ հայաստանցի երիտասարդները գալիս են այս փառատոնին, խոսում են ընկերական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին, խնդրում են լուսանկարվել, փոխանակվում են նվերներով։ Եվ երազում են, որ խաղաղության և ներդաշնակության մեջ ապրենք։ Ավելին, մենք ունենք հարաբերությունների այնպիսի ֆանտաստիկ պատմություն, և դա պետք է լինի և կլինի, ես դրանում կասկած չունեմ, ապագայում, նոր սերունդների համար երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքը»,- ընդգծել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular