ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը հասկացնում է, որ չի պատրաստվում ստանձնել ՀՀ անվտանգության երաշխավորի դերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին օրերս ուշագրավ հարցազրույցով էր հանդես եկել, որի ընթացքում փասացի բացահայտել էր՝ ԵՄ-ի Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալու պատրաստակամության մակարդակը:  «Կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է շուտով նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, և միակ բանը, որը կարող է խանգարել Ադրբեջանի հարձակման ցանկությունը, Եվրոպայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ինչու ոչ Ռուսաստանի համատեղ աջակցությունն է»,- ասել է պատգամավորը: Միևնույն ժամանակ Ալֆոնսին ընդգծել է, որ  ինչպես Ուկրաինայի դեպքում, միակ բանակը, որը կռվելու է, հայկական բանակն է: Այսպիսով պատգամավորը ցրել է այն մտայնությունը, որ հավանական պատերազմի դեպքում Մակրոնը կարող է ֆրանսիական զորք ուղարկել Հայաստան: Ֆրանսիայի հավանական մասնակցությունը Ալֆոնսին սահմանափակել է միայն դիմադրության որոշակի միջոցներ տրամադրելով:

Բացարձակապես օրեր առաջ այդ նույն բանը շատ պարզ ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, երբ նրան շատ ուղիղ հարցեր տվեցին Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին: Երբ ուղիղ հարց տվեցին, թե ԵՄ-ն որքանո՞վ կարող է ավելի խորը դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունը, շատ պարզ պատասխան հնչեց, որ ԵՄ-ն դա դիտարկում է ոչ թե Հայաստանի հետ առանձին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ու այդ հարաբերությունից է կախված, թե ինչպիսին կլինի հետագա մերձեցումը ԵՄ-ի հետ: 

ԱՄՆ նախագահը ՀՀ անկախության տոնի առիթով շատ պարզ ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին, որում ասվում էր, որ Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքը խաղաղությունն է, այլ ոչ թե, օրինակ՝ ԱՄՆ-ն կամ Արևմուտքը: 

Նմանատիպ արձագանք է տվել նաև ԵԽ ղեկավար Շառլ Միշելը: «Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր, որը կվերահսկի ձեռք բերված պայմանավորվածութունների իրագործումը», «Ազատության» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն ուղիղ չի արձագանքել. «Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,- ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն:

Ինչպես տեսնում ենք՝ Արևմուտքից եկող մեսիջները հստակ են՝ Հայաստանը կարող է պաշտպանել միայն հայը, հայ զինվորը, իսկ Արևմուտքը, ինչպես և Ուկրաինայի դեպքում, այս դեպքում էլ չի պատրաստվում ռազմական գործողությունների մեջ մտնել՝ հանուն հայ ժողովրդի: Ստացվում է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը պոկել ՌԴ-ից, զրկել միակ ռեալ անվտանգության երաշխիքից՝ փոխարենը չառաջարկելով անվտանգության այլ համակարգեր և երաշխիքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular