ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտենք աշխարհը՝ պետբյուջեի հաշվին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Օրենսդիրների շրջագայությունների թեժ սեզոնը մեկնարկել է․ գործուղումների անվան տակ ազգընտիրները՝ հիմնականում ՔՊ-ականները, հարկատուներիս հաշվին զուտ ճանաչողական այցեր են կատարում տարբեր երկրներ, իրենց համար բացահայտում աշխարհը, սակայն դրանից պետությունը որեւէ բան չի շահում։ Ահավասիկ՝ «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար մարտի 18-ից հնգօրյա այցով Հունաստան են մեկնելու ՔՊ-ական լեդիները՝ Քրիստինե Պողոսյանը եւ Մարիամ Պողոսյանը, ով մինչեւ պատգամավոր դառնալը Լիլիթ Մակունցի օգնականն էր: Ապա 10 պատգամավոր մարտի  18-21-ը Բրյուսել կմեկնի` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու:

Կմեկնեն ԱԺ Եվրանեսթի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արման Եղոյանը: Նրանցից մեկ օր շուտ էլ նույն միջոցառմանը մասնակցելու կմեկնեն ընդդիմադիրներ  Հայկ  Մամիջանյանը,   Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը: Ինչպես նաեւ ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը։ 2024 թ. մարտին կայանալիք ԵԽԽՎ  նիստերի աշխատանքներին մասնակցելու համար էլ են պատգամավորներ գործուղվել: Մի քանի օր է՝ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում է, նա կմնա մինչեւ մարտի 8-ը: Մարտի 3-5-ը Վլադիմիր Վարդանյանն էր այնտեղ, Արմեն Ռուստամյանը՝ մարտի 5-7-ը, բայց կմեկնի նաեւ մարտի 20-22-ը: Հռիփսիմե Գրիգորյանը՝ 17-20-ը, Արուսյակ Ջուլհակյանը՝  18-21-ը, Սոնա Ղազարյանը՝ 20-22-ը: Գուրգեն Արսենյանն էլ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում է Եգիպտոս մեկնել։ Էստոնիա է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular