ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավալնին մահացել է բնական մահով. Նարիշկին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով։

Նա այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք Արևմուտքում որևէ ուժ ներգրավված է Նավալնիի մահվանը:

«Չեմ կարծում, որ սա ինչ-որ հատուկ ծրագիր է, բայց, ցավոք, մարդիկ ունեն մի յուրահատկություն՝ վաղ թե ուշ կյանքը վերջանում է, նրանք մահանում են։ Նավալնին մահացել է բնական մահով, այո»,- ասել է Նարիշկինը Solovyov Live-ին տված հարցազրույցում:

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու գործը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular