ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի խումբ պարեկներ վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ են կազմել. ՆԳՆ-ի բացահայտումը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները կանգնեցնելու և նրանց մոտենալու, կամ ընդմիջման ժամերին անհատական տեսանկարահանող սարքն անջատելու կամ մի կողմ դնելու կամ իբր ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին ձևական կանգնեցնելուց հետո, մի խումբ քաղաքացիների նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ մեծաքանակ կեղծ արձանագրություններ:

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ծառայողական քննության նյութերի հիման վրա դեռևս փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular