ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան մտավախություն է հայտնել, որ «Հայաստանը կարող է դառնալ Արևմուտքի նոր զnհը` ինչպես Ուկրաինան»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինային գայթակղելով գցեցին Արևմուտքի ցանցը, հրաշալի խոստումներ տվեցին, ամեն ինչ լավագույն լույսի ներքո ներկայացրին, բայց հետո գցեցին, թողեցին, չէի ցանկանա, որ նույնը Հայաստանի հետ պատահեր. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանն անցել է պատմական դժվարին ճանապարհ, որը ներառում է ցեղասպանություններ,  ինքնիշխանության պաշտպանում, պայքար իր մշակույթի համար, տարածքային բարդ վեճեր, խնդիրներ, հակամարտություններ։ Այս երկիրն ու այս ժողովուրդն արժանի են խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում չդառնալու սակարկության առարկա արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում», - ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անկեղծորեն Հայաստանին խաղաղություն է ցանկանում և Երևանին դաշնակից համարում:

«Ուստի սրտանց մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այս պետությանը` և՛ այս երկրի և ժողովրդի հանդեպ սիրո, և՛ պրագմատիզմի տեսակետից։ Այս բարեկեցությունից է կախված ողջ տարածաշրջանի բարեկեցությունը: Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես Արևմուտքը, հագենալով Ուկրաինայի հետ խաղից, առանց ձեռք ու ոտքի կոտրած, ծեծված տիկնիկի պես նրան մի անկյուն նետեց և  սկսել է նոր զոհ փնտրել։ Հանկարծ նոր զոհը չլինի Հայաստանը, որին կգայթակղեն, կխաբեն»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ «Հայաստանը, իրոք, պատմականորեն փորձ ունեի, և գիտի, թե ով է միշտ օգնության հասել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular