ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միացյալ նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի հաստատման մասին բանաձևը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատրաստել է Մերձավոր Արևելքի նորացված բանաձևի նախագիծ, որի տեքստը պարունակում է Գազայի հատվածում 1,5 ամիս ժամկետով հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման մասին կետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«Մենք շրջանառության մեջ ենք դրել բանաձևի նոր նախագիծ, որն անվերապահորեն աջակցում է մոտ 6 շաբաթով զինադադար հաստատելու և բոլոր պատանդների ազատ արձակելու ուղղությամբ իրականացվող  դիվանագիտական ջանքերին»- ասել է նա: Նրա խոսքերով, փաստաթուղթն ուղղված է տեղում ընթացող բանակցություններին աջակցելուն:

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սկսելուց հետո Միացյալ Նահանգները բազմիցս օգտագործել է իր վետոյի իրավունքը՝ կոչ անելով մարդասիրական նպատակներով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular