ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրամի անունով ներմուծված տրանսպորտային միջոցները կամրացվեն ուժային կառույցներին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» համահայկական  հիմնադրամի անունով ներմուծված 22 տրանսպորտային միջոց՝ «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով կամրացվի ուժային կառույցներին։ Խոսքը «Պոլարիս» մակնիշի տարբեր ամենագնացների մասին է, որոնց միջին արժեքը մոտ 10 մլն դրամ է։ 22 տրանսպորտային միջոցներից 8-ը՝ 85.5 մլն ընդհանուր արժողությամբ, կփոխանցվի ՆԳՆ-ին, 4-ը՝ 42 մլն դրամ արժողությամբ՝ ՊՆ-ին, իսկ մնացածը՝ 102 մլն դրամ արժողությամբ՝ Ազգային անվտանգության ծառայությանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամը նման մի փոխանցում էլ արել էր 2020 թվականի պատերազմի ժամանակ` սփյուռքահայության հանգանակած 100 միլիոն դոլարը փոխանցելով պետությանը, ինչը մեծ սկանդալի առիթ դարձավ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular