ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերլուծական մոտեցումը նախաքննական փուլում և դատախազական հսկողությանը մոտ է 0-ի. Քերոբյանի պաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔԿ-ն մեզ պատմում է՝ հսկայածավալ հետախուզական աշխատանքի արդյունքում պարզել է, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, ունենալով դիտավորություն կոնկրետ մի կազմակերպությանն օժանդակելու ընդդեմ մյուսի, իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն, խախտել օրենքներ և ՀՀ կառավարության որոշումն ու դուրս հանել մի ընկերությանը մրցակցությունից։ Խոսքն, իհարկե, «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մասին է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ  էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:

«Նախաքննական մարմինը հարցեր չունի պարոն Քերոբյանին, ուղղակի չկան այնպիսի բովանդակային լուրջ հարցեր, որոնցից հնարավոր կլինի հասկանալ, որ մարդիկ ցանկանում են քննել ու բազմակողմնակիորեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ հարցերի բացակայությունը և նախաքննության մարմնի այս մարտավարությունը մեզ համար ակնհայտ է դարձնում, որ նախաքննությունը հետևյալ տրամաբանությամբ է ընթանում` ձևավորվել է մի նարատիվ, որոշվել է, որ իրադարձություններն այսպիսին են և, անկախ փաստերից ու փաստական հանգամանքներից, այս նարատիվը հիմնավորելու համար փորձ են անում մեկնաբանություններ և տեղեկություններ ամրագրել: Մեղմ ասած՝ սա նախաքննություն չէ, այլ ինչ-որ միաբանության կողմից իրենց համոզմունքների քարոզն է»,-նշեց նա։

Ըստ Եգորյանի՝ նախաքննության մարմինն անում է այն, ինչի համար, ըստ էության, մեղադրում է այս մրցույթային հանձնաժողովին և տարբերությունը միայն այն է, որ մրցույթային հանձնաժողովը լիազորություն չի ունեցել մարդկանց ձերբակալելու, իսկ իրենք ունեն: Նախաքննությունը պետք է լինի բազմակողմանի: Քննիչները բավարար պատկերացում չունեն մրցույթային գործընթացի մասին:

«Այս խնդիրը բավական խորքային է, վերաբերում է ՀՀ-ում իրականացվող նախաքննության որակին և դրա նկատմամբ դատախազական հսկողության որակին, որի վերլուծական մակարդակը բավական ցածր է, այն բացարձակ բավարարող չի կարող համարվել արդար դատաքննության իրավունքն ապահովելու համար: Վերլուծական մոտեցումը նախաքննական փուլում և դատախազական հսկողությանը գրեթե մոտ է 0-ի»,- ընդգծեց Եգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular