ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է քաղաքացին ինքնահրկիզման փորձ կատարել. ոստիկանության մեկնաբանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ ոստիկանները կառավարության շենքի դիմացից բերման ենթարկեցին անհայտ քաղաքացուն, ով ցանկանում էր ինքնահրկիզվել։

Քաղաքացին բենզին էր լցրել իր վրա և ցանկանում էր կրակը վառել, այդ պահին նրան մոտեցան մեծ թվով ոստիկաններ և ուժ գործադրելով մոտեցրին ոստիկանական ավտոմեքենային։

Ըստ ինքնահրկիզման փորձ կատարածի կցկտուր մեկնաբանության, «ինքը գիտի, թե ինչպես պետք է փրկել երկիրը, սակայն իրեն չեն լսում»։ 

ՀՀ ՆԳՆ-ից  1or.am-ին հայտնեցին, որ այս պահին համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար: Քաղաքացու անձի և դրդապատճառի վերաբերյալ դեռևս որևէ բան հայտնի չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular