ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրան բողոքի նոտա է հանձնվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ. դիվանագետին նոտա են հանձնել՝ պահանջելով դադարեցնել ցանկացած օգնություն Ռուսաստանում անցանկալի ճանաչված ամերիկյան երեք ոչ առևտրային կազմակերպություններին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը ՌԴ ԱԳՆ է կանչվել հինգշաբթի։ Նրան ծանուցվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի են ճանաչվել ԱՄՆ երեք հասարակական կազմակերպություն՝ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ»-ը, «Մշակութային հեռանկարներ»-ը և «Միջազգային կրթության ինստիտուտ»-ը, որոնք դեսպանատան աջակցությամբ իրականացնում են հակառուսական ծրագրեր և նախագծեր՝ ուղղված կրթական և մշակութային փոխանակումների քողի տակ «ազդեցության գործակալների» հավաքագրմանը։

«Դեսպանին հանձնվել է պաշտոնական նոտա՝ պահանջելով դադարեցնել ցանկացած օգնություն այս ՀԿ-ների գործունեությանը, որը, եթե շարունակվի, կհամարվի որպես ՌԴ օրենսդրության խախտում: Բացի այդ, պանջվել է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերից հեռացնել այս ՀԿ-ների կողմից իրականացվող կրթական նախագծերի և ծրագրերի ցանկը, որոնք ուղղված են ռուսաստանյան հասարակության համար օտար արժեքների խթանմանը»,- նշել են նախարարությունից։

Արտաքին գործերի նախարարությունը Թրեյսիին ասել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու փորձերը խստորեն կճնշվեն, ներառյալ ամերիկյան դեսպանատան ներգրավված աշխատակիցների արտաքսումը որպես «պերսոնա նոն գրատա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular