Արևմուտքը փորձում է անջատողական գործընթացներ սկսել Հյուսիսային Կովկասում. Պատրուշև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սադրանքների և ապատեղեկատվության միջոցով փորձում են անջատողական գործընթացներ սկսել Հյուսիսային Կովկասում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները շարունակում են միջամտել մեր ներքին գործերին, որպեսզի մեզ ներսից թուլացնեն, ապակայունացնեն իրավիճակը, մեծացնում են ջանքերը Հյուսիսային Կովկասում բողոքի և անջատողական գործընթացների ոգեշնչելու համար, օգտագործում են Արևմուտքի կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունները՝ ակտիվորեն կիրառելով սադրանքները, ապատեղեկատվությունը, բացասական տեղեկատվության և հոգեբանական ազդեցության տեխնոլոգիաները»,- ասել է Պատրուշևը: