ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մորբիդային ճարպակալմամբ 8 ամսական աղջնակը 20 կգ է կշռում (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

med.news.am-ը գրում է.

Հնդկաստանի Փենջաբ նահանգից 8 ամսական Չահաթ Քումարը տառապում է մորբիդային ճարպակալմամբ եւ կշռում է մոտ 20 կգ:

Աղջկա հայրը՝ Սուրաջ Քումարը պատմել է, որ նա լույս աշխարհ է եկել նորմալ քաշով, բայց արդեն 4 ամսականում սկսել է սրընթաց գիրանալ: Այսօր նրա քաշը մոտ է 20 կգ-ին, որը համարժեք է 4 տարեկան փոքրիկի քաշին: Աղջիկը մշտապես լրացուցիչ կերակրում է պահանջում եւ շարունակում է գիրանալ՝ ցուցադրելով օրեցօր աճող ախորժակ: Այսօր նա 4 անգամ ավելի շատ սնունդ է ուտում, քան նրա տարիքի մյուս երեխաները, իսկ եթե ծնողները նրան չեն կերակրում, սկսում է լացել:

Աղջնակի մայրը նշել է, որ մինչեւ Չահաթի ծնվելը որդի է ունեցել, որը կարճ ժամանակ անց մահացել է: Եվ հիմա կինը սարսափում է, քանի որ դստեր առողջությունը նույնպես լուրջ մտահոգություններ է առաջացնում: Մորբիդային ճարպակալման հետեւանքով երեխան մշտապես դժվար է շնչում ու քնում:

Չահաթը նաեւ անոմալ հաստ մաշկ ունի, որը դժվարացնում է անալիզների համար արյուն վերցնելը: Այսպիսով, տեղացի բժիշկները դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե որն է աղջկա խնդիրը, եւ ինչու է նա այդպես գիրանում: Իսկ ավելի խոշոր քաղաքներ մեկնելու, ավելի բարձր որակավորմամբ բժիշկների դիմելու համար աղջկա ծնողների փողը չի բավականացնում:

Եթե աղջնակը շարունակի գիրանալ, որոշ ժամանակ անց ծնողներն այլեւս չեն կարողանա նրան գրկել: Չահաթի հայրիկն ու մայրիկը ընդգծում են, որ տեղի ունեցածի համար մեղավոր չեն, եւ որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Նրանց շատ է վշտացնում, երբ փողոցում անցորդները դստերը մատով են ցույց տալիս կամ նրա վրա ծիծաղում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular