ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի միաժամանակյա խաղը երկու լարերի վրա՝ ՀՀ անվտանգության հաշվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին: Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության քննարկման մասին լուրերը։  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ Ռուսաստանին հայտնի չեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում, աշխատանքներ են տարվում բոլոր ուղղություններով։

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը օրակարգ եկավ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն կատարած այցից և այնտեղ նրա ունեցած երկկողմ հանդիպումներից հետո: Այդ հանդիպումների շարքից պետք է առանձնացնել հատկապես Մի 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումը․ Մուրը, ինչպես գիտենք, հանդիսանում է Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ծրագրի գլխավոր ճարտարապետներից մեկը:

Ակնհայտ է, որ Արևմուտքը շտապեցնում է Նիկոլ Փաշինյանին և նրանից պահանջում գործնական հակառուսական քայլերի դիմել: Սակայն, ուշագրավն այն է, որ Փաշինյանը գնում է էսկալացիայի ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալու, այլ «Զվարթնոցի» առավել թարմ և հանրության համար քիչ ծամծված թեման օրակարգ բերելու միջոցով: Սա նշանակում է, որ մի կողմից Փաշինյանը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ կատարում է վերջիններիս պահանջը, մյուս կողմից՝ նա չի ցանկանում վերջնականապես խզել հարաբերությունները ՌԴ–ի հետ: Փաշինյանը քաջ գիտակցում է, որ Արևմուտքից ՀՀ–ի և անձամբ իր համար անվտանգության երաշխիքներ դժվար թե ստանա, թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն ակնհայտորեն խոսքից և գեղեցիկ խոստումներից այն կողմ դեռևս պատրաստ չեն գնալ: Արևմուտքը մինչ այս պահը Հայաստանին չի առաջարկել անվտանգային և տնտեսական այլընտրանքային համակարգեր: Փոխարենը՝ նրանք ցանկանում են Հայաստանի միջոցով լուծել իրենց տարածաշրջանային հարցերը՝ Երևանը դարձնելով Արևմուտք-ՌԴ նոր բախման թատերաբեմ: Այս ամենը գիտակցելով՝ Փաշինյանն ընդամենը զբաղված է ժամանակ ձգելով, ՌԴ-ին մանր կսմիթներ հասցնելով, հույս ունենալով, որ դրանք ի վերջո հունից կհանեն Մոսկվային և վերջինս կդիմի առավել կոշտ միջոցների, ինչն էլ կազատի Փաշինյանի ձեռքերը: Մոսկվայում, սակայն, քաջ գիտակցում են Փաշինյանի խաղի իմաստն ու մոտիվացիան և դա է պատճառը, որ ռուսական կողմն այս օրերին հանդես է գալիս անչափ հավասարակշռված գնահատականներով՝ չտրվելով որևէ պրովոկացիայի:

Կասկածից վեր է, որ Արևմուտքը Հայաստանի իշխանություններից պահանջելու է գործնականում ապացուցել լոյալությունն Արևմուտքին և շտապեցնել նրանց, ինչն էլ ենթադրում է հակառուսական քաղաքականության խորացում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: ՌԴ-ն,  իր հերթին, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, սա նշանակում է, որ հակառուսական քաղաքականությունը հստակ հակազդեցության է արժանանալու: Ստացվում է, որ Փաշինյանն իր սեփական իշխանության պահպանման և երկարաձգման նպատակով կրկին փորձում է մանևրել՝ հարվածի տակ դնելով ՀՀ անվտանգությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular