ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հույս ունենք շուտով հստակեցնել ժամկետները»․ Միրզոյանը՝ իր ու Բայրամովի նոր հանդիպման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրաամովի հետ հաջորդ հանդիպման ժամկետը դեռ հստակեցված չէ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն․

«Արարատ Միրզոյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվե՞լ է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, նշել է,  որ առաջիկա հանդիպման ժամկետը հայտնի չէ:

Արարատ Միրզոյանը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ՝ հավելելով, որ հույս ունեն շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular