Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մարմարիս շրջանի Մուղլա զբոսաշրջային նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։
Ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է 36 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։