ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի կողմից առկա մտահոգությունների ֆոնին Մոլդովան պաշտպանական համաձայնագիր է ստորագրել Ֆրանսիայի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոլդովայի նախագահը Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել՝ հայտարարելով, որ Ռուսաստանը «վերսկսում է Մոլդովան ապակայունացնելու ջանքերը», հայտնում է Reuters-ը։

Ըստ աղբյուրի՝ Մայա Սանդուի այցը Փարիզ տեղի է ունենում այն ժամանակ, երբ արևմտյան երկրները Ռուսաստանից բխսղ ենթադրյալ մտահոգությունների ֆոնին ձգտում են ուժեղացնել նախկին խորհրդային պետության հնարավորությունները։

«Եթե ագրեսորին չկանգնեցնեն, նա կանգ չի առնի, և առաջնագիծը կմոտենա մեզ, ձեզ։ Ուստի, Եվրոպան պետք է միասնական ճակատով հանդես գա», - ասել է Սանդուն:

 

Համաձայնագիրն իրավական դաշտ է ստեղծում վերապատրաստման, երկխոսության և հետախուզական տվյալների փոխանակման համար: Այս ամռանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կբացվի ֆրանսիական պաշտպանական առաքելություն՝ կարիքները գնահատելու համար, և բանակցություններ են սկսվել սպառազինություններ մատակարարելու հնարավոր պայմանագրերի շուրջ, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ համաձայնագիրը ցույց է տալիս Մոլդովային պաշտպանելու և օգնելու Փարիզի վճռականությունը։

Մոլդովայի հետախուզության ղեկավարն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը ծրագրում է բողոքի ակցիաներ հրահրել երկրում՝ գալիք նախագահական ընտրություններին միջամտելու և Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը խափանելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular