Ամոթ քեզ… մենակ քյալամ, վարունգ բերելով չի, պտի ձեն ապահովես. նախընտրական ժողով «ՍԱՍ»-ում
ՎԻԴԵՈ«ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովի ձայնագրությունից պարզվում է, թե ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը «աշխատել»: Ժողովի ընթացքում այն վարողը Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզչություն իրականացնելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ:
Հնչում է սպառնալիք, որ իրենց վատ վերաբերվողին՝ քիչ ձայներ բերողին 5 անգամ ավելի վատ կվերաբերվեն. «Իրանք տեղ չունեն մեր մոտ: Իսկ մեզ աջակից լինողները հավերժ կմնան մեր ընկերները: Ովքեր շատ ձայներ կբերեն, կպարգևատրվեն՝ կստանան գումարներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: