ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշապատում բախվել են «Mercedes»-ը, «Toyota Corolla»-ն ու «Hyundai Sonata»-ն․ կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցվի 55 հասցեի դիմաց բախվել են «Mercedes», «Toyota Corolla» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամայիս Սարգսյանն ու Վարդանուշ Միրզախանյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular