ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ձգտումը անդամակցել Եվրամիությանը փողի պատճառով չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան այցի մասին խոսակցությունները հազիվ էին մարել, երբ տեղական իշխանությունները առաջարկեցին իրենց համաքաղաքացիներին մտածել Եվրամիությանն անդամակցելու մասին, գրում է ng.ru-ն։

Եվ քանի որ Հայաստանը տնտեսապես մեծապես է կախված Ռուսաստանից, այդ գաղափարն առաջ է քաշվում ազգային անվտանգության ամրապնդման և ժողովրդավարության զարգացման պատրվակով։ Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչի՞ կարող է հանգեցնել, կարծիքներ են հայտնել փորձագետները։

«Չեմ կարծում, որ ներկա պայմաններում Հայաստանի եվրաինտեգրումը հնարավոր է: Հաշվի առնելով այն դժվարությունները, որոնց բախվում է ԵՄ-ն, այն դժվար թե ցանկանա ընդլայնվել: Սակայն եվրաինտեգրման հեռանկարը շատ արդյունավետ գործիք է հետխորհրդային տարածքում Եվրամիության ազդեցությունը տարածելու համար։ Բացի այդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար դա կարող է դառնալ այն հաղթաթուղթներից մեկը, որով նա կհամոզի իր համաքաղաքացիներին Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու անհրաժեշտության մեջ։ Ընդ որում, Փաշինյանը հիանալի հասկանում է, որ միջնաժամկետ հեռանկարում լավագույն դեպքում կկարողանա հասնել միայն Եվրամիության հետ ասոցացման, իսկ անդամակցությունն ինքնին, եթե երբևէ տեղի էլ ունենա, շուտով չի լինի»,- կարծում է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։ ՄԳԻՄՕ-ի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինն էլ կարծում է, որ Երևանի եվրոպական ինտեգրման փորձը կհանգեցնի իր տնտեսության փլուզմանը։

«Առաջին հերթին Հայաստանը ոչ մի կերպ չի համապատասխանում ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։ Բոլոր այն երկրներից, որոնք վերջերս դիտարկվել են Բրյուսելի կողմից, Վրաստանն ամենահարմարն է, բայց դրա համար նրան պետք էր երկար ճանապարհ անցնել և վերակառուցել իր քաղաքական ինստիտուտները։ Եվ ահա գալիս ենք երկրորդ կետին. Հայաստանը ստիպված է լինելու դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Պաշտոնական Երևանի հռետորաբանության մեջ այդ թեման ընդհանրապես չի հնչում, քանի որ Հայաստանի իշխանությունները որևէ դժգոհություն չունեն այդ կազմակերպությունից։ Այն խթանում է հայկական առևտուրը և ներդրումներ է ներգրավում հանրապետություն, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների արմատական վերանայմանը: Եվրամիությունը երբեք չի կարողանա փոխհատուցել Հայաստանին նման ռազմավարական գործընկերոջից, ինչպիսին Ռուսաստանն է, հեռանալու դիմաց»,- պարզաբանել է փորձագետը։

Պրիտչինի խոսքով ԵԱՏՄ-ից դուրս գալը կարելի է համեմատել Հայաստանի ինքնասպանության հետ, և որի միակ պատճառը Երևանի վրա ԵՄ դրոշը բարձրացնելու ցանկությունն է։

Այդ առումով նա չի հավատում, որ հանրապետական իշխանությունները կարող են լրջորեն մտածել նման քայլի մասին։ Փորձագետը եվրաինտեգրման թեմայով խոսակցությունները բացատրում է որպես Հայաստանի ղեկավարության կողմից իր քաղաքացիներին և միջազգային հանրությանը թեսթավորելու փորձ, որպեսի նրանց արձագանքը գնահատելուց հետո արտաքին քաղաքական նոր կուրս մշակվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular