ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապը խոստովանել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ «սպիտակ դրոշի ներքո»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեյցարական RSI մեդիա ընկերությանը տված հարցազրույցում հաղորդավարը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հարցրել է իր դիրքորոշման մասին Ուկրաինան հանձնվելու կոչ անողների և նրանց՝ովքեր ասում են, որ դա օրինականացնում է զավթիչի գործողությունները, բանավեճում:

Հարցի ձևակերպման մեջ եղել է «սպիտակ դրոշ» արտահայտությունը։

«Սա հնարավոր մեկնաբանություններից մեկն է (այն, ինչ տեղի է ունենում. - Խմբ.), - պատասխանել է պոնտիֆիկոսը,- բայց ես կարծում եմ, որ նա, ով տեսնում է ամբողջ իրավիճակը, ով մտածում է մարդկանց մասին, պետք է քաջություն ունենա բանակցել սպիտակ դրոշի տակ:

Այսօր համաշխարհային տերությունների օգնությամբ կարելի է համաձայնության գալ ...Երբ տեսնում ես, որ պարտվում ես, գործերը լավ չեն ընթանում, պետք է համարձակություն ունենալ բանակցելու, ամաչում ես, բայց դա դեռ քանի՞ մահվան կհանգեցնի, ժամանակին համաձայնության եկեք, գտեք մի երկիր, որը կմիջնորդի»։

Reuters-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ Ֆրանցիսկոսը օգտագործում է «սպիտակ դրոշ» և «պարտություն» բառերը խոսելով Ուկրաինայի մասին։ Հարցազրույցը ձայնագրվել է փետրվարին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular