Նեթանյահուն վնասում է Իսրայելին․ Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահը նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի այն բանի վրա, որ Իսրայելի գործողությունների հետեւանքով Գազայի հատվածում զոհվում են անմեղ մարդիկ։ Իսկ դա աշխարհին տրամադրում է Իսրայելի դեմ։
Նա անշուշտ իրավունք ունի իր երկիրը պաշտպանելու, շարունակելու հետապնդել ՀԱՄԱՍ-ին, սակայն նա պարտավոր է, պարտավոր ավելի շատ ուշադրություն դարձնել անմեղ մարդկանց զոհվելու հանգամանքի վրա, մարդիկ, որ զոհվում են իրականացվող գործողությունների հետեւանքով։
Կարծում եմ, նա ավելի շատ վնաս է հասցնում իր երկրին, քան՝ օգուտ․ նշել է Բայդենը։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ցանկանում է կրակի դադարեցումը Գազայում, բոլոր պատանդների ու ձերբակալվածների փոխանակում։ Եվ դա հատկապես կարեւոր է Ռամադանին ընդառաջ։
rbc.ru