ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիները բոյկոտում են և կոչ անում «ՍԱՍ» սուպերմարկետից գնումներ չկատարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ համացանցում հայտնված սկանդալային ձայնագրությունից հետո՝ կապված ՍԱՍ-ի Արտակի համար ձայների հավաքագրման ժողովի հետ, շատերը բողոքի ձայն են բարձրացրել և բոյկոտում են` քաղաքացիներին կոչ անելով Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետից գնումներ չկատարել: Քաղաքացիներից Անդրեյ Միսակյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ես էլ «ՍԱՍ»-ում հաց չեմ ուտելու: «ՍԱՍ»-ից էլ կաշխատեմ էլ երբեք առևտուր չանել»: 
     Իրավաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ գրել է.
     «ՍԱՍ-ը «կանկրետնի» բոյկոտել ա պետք: Կողքի խանութներից առևտուր արեք: «Կռակաձիլ» ու ավոկադո էլ մի կերեք...»:
     Լրագրող Թաթուլ Հակոբյանն էլ կոչ է անում, ոչ միայն «ՍԱՍ» սուպերմարկետից գնումներ չկատարել, այլ նաև՝ «Երևան սիթի» սուպերմարկետից. «Ես, բնականաբար, ՍԱՍ-ի հաճախորդ երբեք չեմ եղել, քանի որ թանկ խանութ է: Բայց խոստովանեմ, որ տարիներ ի վեր օգտվել եմ բացառապես ՍԻԹԻ-ից և կասկած չունեմ, որ նույն բանն արվել է այս խանութների ցանցի աշխատողների նկատմամբ: Ես այս պահից հրաժարվում եմ «ՍԻԹԻ»-ից՝ իմ, որպես մեկ մարդու ընդվզումը հայտնելով այս ֆեոդալական-ավազակապետական բարքերի դեմ»:
     Հիշեցնենք, որ Հայաստան 24-ը ձայնագրություն է հրապարակել, որտեղ մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) «աշխատել»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular