ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


16-ամյա պատանու մոտ 20 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 9-ին` ժամը 23.45-ին, Հին Էրիվացու փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 31-ամյա մի երիտասարդ և մատնացույց անելով մի քաղաքացու՝ հայտնել է, որ նա առաքման դիմաց իրեն վճարել է կեղծ 20 000-դրամանոց:

«Պարեկները, կեղծ թղթադրամ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 16-ամյա մի պատանու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել է 20 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular