Հպարտ եմ, որ Իբրահիմովիչը, Մեսսին և Նեյմարը խաղացել են ՊՍԺ-ում. Ալ-Խելաիֆի
ՍՊՈՐՏՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է ակումբի փոխված ռազմավարության մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է, որ Զլատան Իբրահիմովիչը, Լիոնել Մեսսին և Նեյմարը խաղացել են մեր թիմում, ներկայացրել են մեր ակումբը։ Իհարկե, դա ռազմավարության մաս էր: Այժմ, ինչպես գիտեք, նոր ցիկլ է սկսվել։ Բայց մենք միշտ հպարտ կլինենք, որ ունեինք այդպիսի խաղացողներ։ Նախկինում ոչ ոք նրանց չէր պատկերացնում ՊՍԺ-ի մարզաշապիկով»,- Ալ-Խելաիֆիի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է։ Իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 25 խաղից հետո ունի 56 միավոր։ Հաջորդ խաղում փարիզցիները Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կհանդիպեն «Նիցայի» հետ։